ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Իրական մտավորականները փողոցում էին

Իրական մտավորականները փողոցում էին
02.12.2013 | 20:55

«Մտավորականություն, քաղաքացիական ակտիվիստներ, ով կա՝ չկա, այսօր փողոցում էին»,- այսպես արձագանքեց irates.am-ի դիտարկմանը, թե ինչու է մեր մտավորականությունը պասիվ Հայաստանի անկախությանը և ինքնորոշմանը վերաբերող դիրքորոշումներում, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը:

Հիշեցենք, որ Ռուսաստանի մի շարք մտավորականներ իրենց զորակցությունն էին հայտնել ՈՒկրաինայի ժողովրդին հանուն եվրաինտեգրման մղվող պայքարում՝ նրանց ուղղված բաց նամակում` նշելով, որ քաղաքական ուժերը չեն կարող տարանջատել իրենց եվրոպական քաղաքակրթության մաս կազմելուց:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ